երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
ԻՀՊԿ-ի հետախուզական կազմակերպությունը հարվածել է Իրանում անկարգությունների կազմակերպման ցանցին

ԻՀՊԿ-ի հետախուզական կազմակերպությունը հարվածել է Իրանում անկարգությունների կազմակերպման ցանցին

Իրանի Կոհգիլուե և Բոյրահմեդ նահանգի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետախուզական կազմակերպությունը հայտնել է այս նահանգում վիրտուալ տարածքում անկարգություններ կազմակերպող և անապահովություն հրահրող ցանցի 6 անդամների բացահայտման և ձերբակալման մասին, գրում է parstoday.ir-ը:

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետախուզական կազմակերպության տարածած հաղորդագրության համաձայն, այդ մարդիկ նպատակ են ունեցել սոցիալական ցանցերում հրահրել հասարակական կարծիքը՝ անապահովություն ստեղծելու համար։

Այս հաղորդագրության մեջ նաև ասվում է. «Հակառակորդների կողմից անցած տարվա անկարգությունների տարելիցին քաոս առաջացնելու նպատակով մթնոլորտ ձևավորելուն զուգահեռ, սոցցանցերի այս էջերի համակարգողները ծրագրում էին առաջիկա օրերին հավաքներ կազմակերպել ու խռովություններ հրահրել, այն ինչ դատական ​​մարմնի թույլտվությունից հետո ժամանակին ու տակտիկական գործողությունների շնորհիվ արգելափակվեցին և անհասանելի դարձան նրանց էջերը, և դատական ​​իշխանությունների հրամանով այդ էջերի 6 համակարգողներ ձերբակալվեցին ու բանտ ուղարկվեցին»։

 

  • Կիսվել: