կիրակի, հունիս 16
16 / 6 / 2024
ԻՀՊԿ-ի գլխավոր հրամանատարը հայտնել է Իրանում անկարգությունների ավարտի մասին

ԻՀՊԿ-ի գլխավոր հրամանատարը հայտնել է Իրանում անկարգությունների ավարտի մասին

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատար Հոսեյն Սալամին հայտարարել է, որ երկրում անկարգություններն ու ցույցերը դադարել են, տեղեկացնում է Fars-ը։

Սալամին, դիմելով Իրանի երիտասարդությանը, ասել է. ՛՛Այսօր անկարգությունների վերջին օրն է, այլևս փողոց դուրս մի եկեք՛՛։

Նա նաև ասել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, Իսրայելի վարչապետ Յաիր Լապիդը և Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալմանը մամուլի միջոցով փորձում են ազդել Իրանի երիտասարդության վրա։

Նշենք, որ Իրանում արդեն մեկ ամսից ավելի է` անկարգությունները շարունակվում են, դրանք սկսվել են սեպտեմբերին Մահսա Ամինիի մահից հետո։ Աղջիկը մահացել էր ոստիկանության կողմից ձերբակալվելուց հետո։ 

  • Կիսվել: