չորեքշաբթի, հունիս 4
4 / 6 / 2025
Իբրահիմ Քալընը հեռախոսազրույց է ունեցել «ՀԱՄԱՍ»-ի բանակցությունների գծով ղեկավարի հետ

Իբրահիմ Քալընը հեռախոսազրույց է ունեցել «ՀԱՄԱՍ»-ի բանակցությունների գծով ղեկավարի հետ

Թուրքիայի ազգային հետախուզության ղեկավար Իբրահիմ Քալընը հեռախոսազրույց է ունեցել «ՀԱՄԱՍ» խմբավորման բանակցությունների գծով ղեկավար Խալիլ ալ Հայյայի հետ։ Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են Գազայում հարդադար հաստատելու բանակցությունները և տարածաշրջանային վերջին զարգացումները։

Հանդիպման ընթացքում Հայյան Քալընին է փոխանցել «ՀԱՄԱՍ»-ի դիրքորոշումը կապված ԱՄՆ նախագահի Մերձավոր Արևելքի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Վիտկոֆի կողմից ներկայացված հրադադարի վերջին առաջարկի վերաբերյալ։

Նշվում է, որ  «ՀԱՄԱՍ»-ը գնահատում է մշտական հրադադար հաստատելու  այդ առաջարկը։ Քալընը իր հերթին ընդգծել է, որ Անկարան շարունակում է իր դիվանագիտական ​​ջանքերը՝ Գազայում համապարփակ հրադադարի հասնելու և խաղաղ բնակիչներին սովամահ անելու քաղաքականությանը վերջ դնելու համար։

  • Կիսվել: