հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Ի պատասխան թուրքական քաղաքների գնդակոծությունների՝ Թուրքիան վերսկսել է հարվածները Սիրիային

Ի պատասխան թուրքական քաղաքների գնդակոծությունների՝ Թուրքիան վերսկսել է հարվածները Սիրիային

Թուրքիայի ռազմաօդային ուժերի F-16 կործանիչներն այսօր վերսկսել են հարձակումները Սիրիայում Քրդստանի աշխատավորական կուսակցության և Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների քրդական կազմավորումների դիրքերի վրա, տեղեկացնում է CNN Türk-ը:

Նշվում է, որ օդային հարվածներ են հասցվում Քոբանիի շրջանում՝ ի պատասխան Օնջուպինար և Քարկամիշ քաղաքների գնդակոծությունների։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ սահմանային Օնջուփինարը կիրակի օրը գնդակոծության է ենթարկվել, ինչի հետեւանքով վիրավորվել են Թուրքիայի անվտանգության երեք աշխատակիցներ։ Երկուշաբթի օրը առնվազն հինգ հրթիռ է պայթել Քարքամիշ քաղաքում, արկերն ընկել են լիցեյի և բնակելի շենքերի վրա։ Մահացել է երեք մարդ, այդ թվում՝ մեկ երեխա։

Նշենք, որ թուրքական ԶԼՄ-ները թուրքական քաղաքների գնդակոծման համար մեղադրում են հանրապետությունում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության և Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերի անդամներին:

  • Կիսվել: