կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ի՞նչ է որոշել բժիշկների խորհուրդը Սաակաշվիլիի առողջական վիճակի վերաբերյալ

Ի՞նչ է որոշել բժիշկների խորհուրդը Սաակաշվիլիի առողջական վիճակի վերաբերյալ

ՄԻՊ գրասենյակի ենթակայությամբ գործող բժշկական խորհուրդը հերթական եզրակացությունն է հրապարակում Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի առողջական վիճակի վերաբերյալ, գրում է jnews.ge-ն:

Ինչպես նշվում է ՄԻՊ գրասենյակի տարածած տեղեկատվության մեջ, հունվարի 25-ին բժիշկները Միխեիլ Սաակաշվիլիին այցելել են «Վիվամեդ» կլինիկայում։

Եզրակացության մեջ գրված է, որ ներկայումս դիտվում է դրական դինամիկա, որն արտահայտվում է քաշի ավելացումով և բացասական օրթոստատիկ նմուշառումով (հակամետ թեստ)։ Այնուամենայնիվ, ըստ եզրակացության, կոգնիտիվ խանգարումները, մկանների հիպոտրոֆիան, նևրոպաթիան, տագնապն ու ընկճախտը պահպանվում են:

«Ըստ խորհրդի՝ ներկա դրական դինամիկան պայմանավորված է նրանով, որ հիվանդն ավելի քան մեկուկես տարի գտնվում է բազմամասնագիտական կլինիկայում բարձր պրոֆեսիոնալիզմի տեր բժիշկների բուժման և հսկողության տակ։ Այնուամենայնիվ, բոլոր հոգենյարդաբանական պաթոլոգիաները դեռ նույն աստիճանի վրա են։

Ըստ այդմ, կոնսիլիումը կարծում է, որ հիվանդի վիճակը թույլ չի տալիս հաստատուն դրական կանխատեսումներ անել»,- ասվում է ՄԻՊ գրասենյակի տարածած տեղեկատվության մեջ։

 

  • Կիսվել: