Հզոր անտառային հրդեհներ Կիպրոսում․ կան զпհեր
Կիպրոսում՝ Լիմասոլ քաղաքի մոտակայքում, երկրորդ օրն է, ինչ մոլեգնում է հզոր անտառային հրդեհ, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:
Նշվում է, որ տարբեր լրատվամիջոցների հրապարակած տեսանյութերում երևում է, որ կրակը շատ է մոտենում ճանապարհին և բնակելի շենքերին։ Երկինքը ծածկված է ծխով։
Հրդեհի հետևանքով զոհվել է երկու մարդ, վիրավորվել է առնվազն 23-ը։ Այրվել է 100-ից ավելի տուն, տարհանվել են 12 բնակավայրերի բնակիչներ։
Տեսանյութը՝ այստեղ:


