երկուշաբթի, դեկտեմբեր 9
9 / 12 / 2024
Հյուսիսկորեացի զինվորները պատրաստվում են ռուսական ուժերի կողքին մասնակցել մարտերի. Ուկրաինայի ԶՈւ գլխավոր հրամանատար 

Հյուսիսկորեացի զինվորները պատրաստվում են ռուսական ուժերի կողքին մասնակցել մարտերի. Ուկրաինայի ԶՈւ գլխավոր հրամանատար 

Տեղեկություններ կան, որ հյուսիսկորեական զորքերը ռուսականի հետ միասին պատրաստվում են մարտի։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին:

«Մենք բազմաթիվ տեղեկություններ ունենք այն մասին, որ հյուսիսկորեացի զինվորները պատրաստվում են մասնակցել մարտերին ռուսական ուժերի կողքին»,-նշել է նա:

Սիրսկին հավելել է, որ Ռուսաստանի հետ շուրջ 1000-օրյա պատերազմի առաջին գծում իրավիճակը մնում է «բարդ և էսկալացիայի նշաններ է ցույց տալիս»:

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահը և պաշտպանության նախարարը, իսկ այնուհետև Հարավային Կորեայի պաշտպանության նախարարությունը հաստատել էին տեղեկությունն Ուկրաինայի զինված ուժերի և հյուսիսկորեացի զինվորների միջև առաջին բախումների մասին Կուրսկի շրջանում:

 

 

  • Կիսվել: