Հյուսիսկորեացի շուրջ 30 զինծառայող հատել է Հարավային Կորեայի սահմանը
Հյուսիսկորեացի մոտ 30 զինվորներ հատել են Հյուսիսային և Հարավային Կորեաների միջև սահմանազատման գիծը: Այս մասին տեղեկացնում է ՛՛Ռենհապ՛՛ լրատվական գործակալությունը՝ հղում անելով ՄԱԿ-ի հրամանատարության տվյալներին։
Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 19-ին։ Մեկ օր առաջ Հարավային Կորեայի շտաբների պետերի միացյալ կոմիտեն հայտնել էր, որ հարավկորեական սահմանապահ զորքերը նախազգուշական կրակ են բացել սահմանի խախտմանն ի պատասխան։
Ինչպես հայտնել են Հյուսիսային Կորեայի գլխավոր շտաբից՝ հյուսիսկորեական զորքերը սահմանի մոտ շինարարական աշխատանքներ են իրականացնում: Փհենյանը միջադեպը կապել է Հարավային Կորեայի և ԱՄՆ-ի միջև զորավարժությունների հետ և մեղադրել Սեուլին տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը խախտելու մեջ:



