կիրակի, նոյեմբեր 27
27 / 11 / 2022
Հյուսիսային Օսիան ռուսաստանցիների համար փակել է Վրաստան տանող ճանապարհը

Հյուսիսային Օսիան ռուսաստանցիների համար փակել է Վրաստան տանող ճանապարհը

Վրաստանին սահմանակից Հյուսիսային Օսիայի (Ռուսաստանի տարածքում է) իշխանություններն արգելել են Ռուսաստանի այլ շրջաններից քաղաքացիների մուտքը հանրապետություն՝ զգոնության բարձրացված ռեժիմի շրջանակներում։ Համապատասխան հրամանը ստորագրել է Հյուսիսային Օսիայի ղեկավար Սերգեյ Մենյայլոն, գրում է aliq.ge-ն:

«Պատրաստվածության ռեժիմի բարձրացումը ժամանակավոր հարկադիր միջոց է: Վերին Լարսի անցակետում կան բազմաթիվ տարանցիկ մեքենաներ և մի քանի կիլոմետրանոց հերթեր: Միայն վերջին երկու օրվա ընթացքում ավելի քան 20 հազար ՌԴ քաղաքացիներ մուտք են գործել Վրաստան», — ասել է Մենյայլոն։

Նրա խոսքով, անցակետում արդեն կազմակերպվել են օպերատիվ խմբեր, որոնք ըստ զորահավաքային ցուցակների քաղաքացիներին բաժանում են զորակոչային զորամասեր։

Համաձայն կարգադրության՝ տեղաշարժի սահմանափակումները չեն տարածվում Վրաստանի և Հյուսիսային Օսիայի Հանրապետության, ինչպես նաև Վրաստանից չվերահսկվող Հարավային Օսիայի քաղաքացիների վրա, ովքեր մեկնում են տարածաշրջանի հանգստյան տներ, պանսիոնատներ և զբոսաշրջային կենտրոններ և ունեն անձը հաստատող փաստաթղթեր։

 

  • Կիսվել: