Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հյուսիսային Մակեդոնիայի նախագահին՝ ազգային տոնի կապակցությամբ
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության նախագահ Գորդանա Սիլյանովսկա-Դավկովային ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ։
«Ուրախ էի հյուրընկալել Ձեզ Հայաստանում Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի շրջանակում:
Լիահույս եմ, որ Հայաստանի և Հյուսիսային Մակեդոնիայի միջև քաղաքական բարձր մակարդակի շարունակական շփումները նոր հնարավորություններ կստեղծեն փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության ընդլայնման համար»,- մասնավորապես ասվում է ուղերձում:



