շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Հյուսիսային Կուրիլներում հայտարարել են ցունամիի տագնապի ավարտի մասին

Հյուսիսային Կուրիլներում հայտարարել են ցունամիի տագնապի ավարտի մասին

Սախալինի մարզի Սևերո-Կուրիլսկի շրջանում հայտարարել են ցունամիի տագնապի ավարտի մասին։ Այս մասին Ինտերֆաքս-ին հայտնել են Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Միասնական երկրաֆիզիկական ծառայության Սախալինի մասնաճյուղից։

Ինչպես հաղորդվում է՝ Սախալինի ցունամիների կենտրոնը տագնապի ավարտը հայտարարել է Սախալինի ժամանակով 22:04-ին։

Կամչատկայի մերձակայքում տեղական ժամանակով հուլիսի 30-ին ժամը 11:24-ին տեղի է ունեցել հզոր երկրաշարժ, որը ամենաուժեղն է դարձել 1952 թ. ի վեր։ Դրա մագնիտուդը հասել է 8,7-ի, ըստ այլ աղբյուրների՝ 8,8-ի։ Կամչատկայում և Հյուսիսային Կուրիլներում անմիջապես հայտարարվել է ցունամիի տագնապ։ Սևերո-Կուրիլսկ քաղաքում արտակարգ դրության ռեժիմ են սահմանել երկրաշարժից հետո։ Քաղաքում վնասվել են աղյուսե ծխնելույզները, հնարավոր է նաև՝ ինժեներային ցանցերը, բնակիչների տներում ավերածություններ են եղել։

Պարամուշիր կղզում, որտեղ գտնվում է Սևերո-Կուրիլսկը, Կամչատկայի մերձակայքում հզոր երկրաշարժից հետո ցունամիի չորս ալիք է հասել. Սևերո-Կուրիլսկի նավահանգիստը և ձկնարդյունաբերական օբյեկտները հեղեղվել են, ալիքները փոքր նավեր են դուրս բերել ծով, մի քանիսն էլ ափ են նետվել։ 

Նշվում է, որ Կամչատկայում ցունամիի տագնապը վերացվել է տեղական ժամանակով ժամը 22:30-ին։

 

  • Կիսվել: