շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Հյուսիսային Կուրիլների մոտ 6,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Հյուսիսային Կուրիլների մոտ 6,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Կիրակի օրը Սախալինի մարզի Սևերո-Կուրիլսկի մոտակայքում 6,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին РИА Новости-ին հայտնել է «Յուժնո-Սախալինսկ» սեյսմիկ կայանի պետ Ելենա Սեմյոնովան։

«6,5 մագնիտուդով երկրաշարժը գրանցվել է Խաղաղ օվկիանոսում օգոստոսի 3-ին, ժամը 16:37-ին (Երևանի ժամանակով՝ 09:37-ին)։ Էպիկենտրոնը գտնվել է Պարամուշիր կղզու Սևերո-Կուրիլսկ քաղաքից 124 կիլոմետր դեպի արևելք, օջախը՝ 19 կիլոմետր խորության վրա», - պատմել է սեյսմոլոգը։

Ըստ գործակալության զրուցակցի, Սևերո-Կուրիլսկի բնակիչները զգացել են չորս բալ ուժգնությամբ ստորգետնյա ցնցում։

  • Կիսվել: