շաբաթ, մայիս 24
24 / 5 / 2025
Հյուսիսային Կորեայի ղեկավարը հրահանգել է ԱԹՍ-ների զանգվածային արտադրություն սկսել

Հյուսիսային Կորեայի ղեկավարը հրահանգել է ԱԹՍ-ների զանգվածային արտադրություն սկսել

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընն անձամբ է ղեկավարել նոր կամիկաձե հարձակողական անօդաչու թռչող սարքերի փորձարկումները և կարգադրել է ամենակարճ ժամկետում սկսել դրանց զանգվածային արտադրություն։ Այս մասին հաղորդել է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը:

«Կիմն ընդգծել է հնարավորինս շուտ սերիական արտադրության համակարգ ստեղծելու և լայնածավալ զանգվածային արտադրության անցնելու անհրաժեշտությունը», - հաղորդել է գործակալությունը։

Հյուսիսկորեացի առաջնորդը նշել է, որ մրցակցությունը ռազմական անօդաչուների օգտագործման հարցում աճում է ամբողջ աշխարհում։

«Նման օբյեկտիվ փոփոխությունները պահանջում են ռազմական տեսության, պրակտիկայի և կրթության բազմաթիվ բաժինների հրատապ թարմացում», - հայտնել է Կիմ Չեն Ինը:

 

  • Կիսվել: