կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Հյուսիսային Կորեան որոշել է 12 հազար զինվորական ուղարկել Ուկրաինա՝ պատերազմին մասնակցելու համար

Հյուսիսային Կորեան որոշել է 12 հազար զինվորական ուղարկել Ուկրաինա՝ պատերազմին մասնակցելու համար

Հյուսիսային Կորեան որոշել է 12 հազար զինվորական ուղարկել Ուկրաինա՝ պատերազմին մասնակցելու համար, հայտնել է Հարավային Կորեայի հետախուզական գործակալությունը, տեղեկացնում է Yonhap-ը։

Նշվում է, որ նախօրեին Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին, ելույթ ունենալով Բրյուսելում, խոսել էր ԿԺԴՀ-ից 10 հազար զինվորականի մասին, որոնք կարող են ներգրավված լինել պատերազմում։

Հարավկորեական հետախուզությունը պնդում է, որ 1500 հյուսիսկորեացի զինվորական արդեն գտնվում է Հեռավոր Արևելքի ռուսական զորավարժարաններում։

Հարավային Կորեայի և Ամերիկայի պաշտոնյաները հայտարարել են, որ Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռներ և այլ զինամթերք է մատակարարում Ռուսաստանին: Մոսկվան և Փհենյանը հերքում են զենքի մատակարարումների մասին լուրերը: Կրեմլը նաև հերքել է Հարավային Կորեայի այն պնդումները, թե Հյուսիսային Կորեան կարող է զորքեր ուղարկել՝ օգնելու Ռուսաստանին Ուկրաինայի դեմ պայքարում։

  • Կիսվել: