երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հյուսիսային Կորեան մեծ հեռահարության բալիստիկ հրթիռ է արձակել

Հյուսիսային Կորեան մեծ հեռահարության բալիստիկ հրթիռ է արձակել

Այսօր Հյուսիսային Կորեան մեծ հեռահարության բալիստիկ հրթիռ է արձակել իր արեւելյան ափի մոտ գտնվող ծովում՝ ամերիկա-հարավկորեական առաջիկա զորավարժություններին վճռական պատասխան տալու մասին նախազգուշացումից հետո, հաղորդում է Reuters-ը:

Ճապոնիայի իշխանությունները հայտարարել են, որ հրթիռն ընկել է Ճապոնիայի բացառիկ տնտեսական գոտու ջրերում արձակումից ավելի քան մեկ ժամ անց։ 

Միջուկային զենք ունեցող Հյուսիսային Կորեան անցյալ տարի աննախադեպ քանակությամբ հրթիռներ է արձակել, այդ թվում՝ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներ։

Մեծ հեռահարության հրթիռն արձակվել է Փհենյանի մերձակա Սունան շրջանից, հայտնել են հարավկորեացի զինվորականները։ Սունանը Փհենյանի միջազգային օդանավակայանի տեղակայման վայրն է, որտեղ Հյուսիսային Կորեան իրականացրել է միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների իր վերջին փորձարկումների մեծ մասը:

  • Կիսվել: