կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Հյուսիսային Կորեան հեռահար բալիստիկ հրթիռ է արձակել

Հյուսիսային Կորեան հեռահար բալիստիկ հրթիռ է արձակել

Այսօր Հյուսիսային Կորեան արձակել է հեռահար բալիստիկ հրթիռ, որն ավելի քան 5 կիլոմետր բարձրության վրա մոտավորապես 900 կիլոմետր է անցել։

Ինչպես ենթադրվում է՝ սա Փհենյանի սպառազինությունների ամենամեծ հրթիռներից է։

Արձակումից մեկ ժամ անց, ինչպես հայտնել է Ճապոնիան, հրթիռն ընկել է իր տնտեսական գոտու ջրերում։

Լրատվամիջոցները հաղորդում են, որ Հարավային Կորեան Անվտանգության խորհրդի նիստ է գումարել։

 

  • Կիսվել: