կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Հյուսիսային Կորեան հայտնել է միջին հեռահարության երկու բալիստիկ հրթիռների արձակման մասին

Հյուսիսային Կորեան հայտնել է միջին հեռահարության երկու բալիստիկ հրթիռների արձակման մասին

Հյուսիսային Կորեան մարտի 14-ին արձակել Է միջին հեռահարության երկու բալիստիկ հրթիռ, այսօր հայտնել է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը։

 Նշվում է, որ արձակված հրթիռները եղել են «երկիր-երկիր» դասի։ Դրանք արձակվել են Չանյոնի գավառի շրջանից՝ զորավարժությունների շրջանակներում, և խոցել են պայմանական  թիրախը մոտ 611 կմ հեռավորության վրա։
 
Մարտի 14-ին տեղական ժամանակով 07:41-ից մինչև 07:51-ը (Երևանի ժամանակով 02:41-ից մինչև 02:51-ն) ընկած ժամանակամիջոցում փոքր հեռահարության երկու բալիստիկ հրթիռ Էր արձակվել ԿԺԴՀ-ի Հվանհաե-Նամդոյի նահանգի Չանյոնի շրջանից դեպի Ճապոնական ծով: Ավելի վաղ այդ շրջանից բալիստիկ հրթիռների արձակումներ չէին գրանցվել։
 
Մարտի 13-ին Հարավային Կորեան և Միացյալ Նահանգները սկսել են Freedom Shield համատեղ հրամանատարաշտաբային զորավարժությունները: Հյուսիսային Կորեան դատապարտել է այդ զորավարժությունները՝ դրանք որակելով որպես իր դեմ պատերազմի փորձ:
 
Փհենյանը զորավարժությունների շրջանակներում մարտի 12-ին

  • Կիսվել: