շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
Հյուսիսային Կորեան բաց է ԱՄՆ-ի հետ բանակցությունների համար, բայց չի հրաժարվի միջուկային զենքից. Կիմ Չեն Ըն

Հյուսիսային Կորեան բաց է ԱՄՆ-ի հետ բանակցությունների համար, բայց չի հրաժարվի միջուկային զենքից. Կիմ Չեն Ըն

Եթե ԱՄՆ-ն դադարի պահանջել, որ Հյուսիսային Կորեան հրաժարվի իր միջուկային զենքից, ապա Փհենյանը բաց է ԱՄՆ-ի հետ բանակցությունների համար: Այս մասին խորհրդարանում ունեցած ելույթում հայտարարել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը:

Նա, մասնավորապես, ասել է. «Եթե Միացյալ Նահանգները հրաժարվի ապամիջուկայնացման իր ցնորական գաղափարից, և գիտակցելով իրականությունը, իսկապես ցանկանա խաղաղ գոյակցություն մեզ հետ, ապա չկա որևէ պատճառ, որ մենք չկարողանանք դրան հասնել: Աշխարհն արդեն լավ գիտի, թե ինչ է անում Միացյալ Նահանգներն այն բանից հետո, երբ տվյալ երկրին ստիպում է հրաժարվել միջուկային զենքից: Մենք երբեք չենք հրաժարվի մեր միջուկային զենքից»:

Կիմ Չեն Ընը նաև հայտարարել է, որ «ոչ մի գործ չի ունենա» Հարավային Կորեայի իշխանությունների հետ: Իսկ ահա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մասին հյուսիսկորեացի ղեկավարն ասել է, որ «ջերմ հիշողություններ» ունի նրա հետ կապված։ Կիմն ու Թրամփը երեք անգամ հանդիպել են Սպիտակ տանը հանրապետական նախագահի առաջին ժամկետի ընթացքում։ Իր հերթին, Սպիտակ տան ղեկավարն ասել է, որ լավ է ճանաչում Հյուսիսային Կորեայի առաջնորդին և ուրախ կլինի այս տարի հանդիպել նրան:

  • Կիսվել: