երեքշաբթի, մայիս 28
28 / 5 / 2024
Հույս ունենք, երբ այս հшկամարտությունն ավարտվի, կստեղծվի Պաղեստին պետություն. Լավրով

Հույս ունենք, երբ այս հшկամարտությունն ավարտվի, կստեղծվի Պաղեստին պետություն. Լավրով

Ռուսաստանի Դաշնությունը հուսով է, որ մերձավորարևելյան հակամարտության ներկա թեժ փուլի ավարտից հետո բոլորը լրջորեն կվերաբերվեն Պաղեստին պետության ստեղծման վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշումները կատարելու պարտավորությանը, ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Մենք լիահույս ենք, որ երբ այս հակամարտությունն ավարտվի, իսկ մենք կոչ ենք անում անհապաղ այն ավարտել, բոլորը լրջորեն կստանձնեն պատասխանատվությունը՝ իրականացնելու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշումները Պաղեստին պետության ստեղծման վերաբերյալ՝ հիմնված ՄԱԿ-ի կողմից հաստատված սկզբունքների վրա»,- լրագրողներին ասել է Լավրովը։

  • Կիսվել: