շաբաթ, մայիս 24
24 / 5 / 2025
Հութիները հայտարարել են Իսրայելի ռազմական օբյեկտներին հրթիռային հարվածի մասին

Հութիները հայտարարել են Իսրայելի ռազմական օբյեկտներին հրթիռային հարվածի մասին

Եմենի խռովարար «Անսար Ալլահ» շարժման հութիները Quds-5 թևավոր հրթիռներով հարվածներ են հասցրել Իսրայելի ռազմական օբյեկտներին: Ինչպես տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտարարել է ապստամբների կողմից ստեղծված զինված ուժերի ներկայացուցիչ Յահյա Սարիան։

«Եմենի զինված ուժերի հրթիռային զորքերը գործողություն են իրականացրել՝ երեք Quds-5 թևավոր հրթիռներով հարված հասցնելով ռազմական օբյեկտների սիոնիստական կազմավորման խորքում՝ օկուպացված Պաղեստինի տարածքում», - ասել է Սարիան հութիներին պատկանող Al Masirah հեռուստաալիքի եթերում:

 

  • Կիսվել: