Հութիները հարվածներ են հասցրել Իսրայելին
Այն պահից, երբ հութիները պաշտոնապես մտան էսկալացիայի շրջան, դիմակայությունը դուրս եկավ Թեհրանի և Թել Ավիվի միջև ավանդական շրջանակից՝ սպառնալով վերածվել բազմակողմանի տարածաշրջանային հակամարտության, հայտնում է Euronews-ը։
Կիրակի Եմենի հութի զինյալ խմբավորումը հայտարարել է, որ բալիստիկ հրթիռներով մի քանի հարված է հասցրել Յաֆա շրջանին։ Հութիների «Անսար Ալլահ» շարժման ռազմական ներկայացուցիչ, բրիգադի գեներալ Յահյա Սարին ասել է, որ հարձակումն իրականացվել է վերջին 24 ժամվա ընթացքում և թիրախում եղել են Յաֆա քաղաքի «կարևոր օբյեկտները»։ Սարին հաստատել է, որ գործողությունն իրականացվել է Իսրայելի վրա Իրանի վերջին հարձակումների հետ համակարգված։