շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Հութիները դարձյալ հայտարարել են ամերիկյան ավիակիրի վրա հարձակվելու մասին

Հութիները դարձյալ հայտարարել են ամերիկյան ավիակիրի վրա հարձակվելու մասին

Եմենի հյուսիսում իշխող հութիների «Անսար Ալլահ» ռազմաքաղաքական շարժումը Կարմիր ծով ժամանելուց հետո յոթերորդ անգամ հարձակվել է ամերիկյան «Հարի Թրուման» ավիակիրի վրա։ Այս մասին հայտարարել են Շարժումից, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն։ 

Հութիների զինված ուժերի տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվծ է. «Գործողությունն իրականացվել է Կարմիր ծովի հյուսիսում և ուղղված է եղել ամերիկյան «Հարի Թրուման» ավիակրի դեմ։ Ավիակիրը հարձակման է ենթարկվել բազմաթիվ անօդաչու թռչող սարքերի կողմից՝ նշանավորելով մեր յոթերորդ հարձակումն ամերիկյան նավերի վրա՝ Կարմիր ծով ժամանելուց ի վեր»։

Հութիները նախազգուշացրել են, որ իրենք պատրաստ են Եմենի դեմ ուղղված ցանկացած ամերիկաիսրայելական էսկալացիայի և հետևելու են Գազայի հատվածում իրավիճակի զարգացմանը։

 

 

  • Կիսվել: