Հութիներն ԱԹՍ-ներով հարվածել են Իսրայելի օդանավակայաններին
Եմենի «Անսար Ալլահ» զինյալ շարժման հութիներն անօդաչու թռչող սարքերով հարվածել են Իսրայելում գտնվող թիրախներին, այդ թվում՝ Թել Ավիվի Բեն Գուրիոն օդանավակայանին և Էյլաթի մոտ գտնվող Ռամոն օդանավակայանին: Այս մասին հայտարարել է Շարժման ռազմական խոսնակ Յահյա Սարիան, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Նշվում է, որ Յահյա Սարիան հավելել է, որ զինյալներն արդեն երկրորդ օրն է, որ անօդաչու թռչող սարքերով ռազմական գործողություններ են իրականացնում Իսրայելի դեմ։


