հինգշաբթի, մայիս 29
29 / 5 / 2025
Հուսով ենք՝ մինչև 2026-ի հունիս պատերшզմը կավարտվի. Զելենսկի

Հուսով ենք՝ մինչև 2026-ի հունիս պատերшզմը կավարտվի. Զելենսկի

Հույս կա, որ 2026 թվականին պատերազմը կավարտվի, և ռուսական տնտեսությունը կհայտնվի ուժեղ պատժամիջոցների տակ, սակայն դրա համար անհրաժեշտ են Ռուսաստանի Դաշնության վրա ճնշում գործադրելու ուժեղ քայլեր։ Ինչպես հաղորդում է UNIAN-ի թղթակիցը, այս մասին մայիսի 27-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Իհարկե, մենք հասկանում ենք բազմաթիվ հետախուզական գործակալությունների, շատ երկրների, վերլուծականների վերլուծությունը: 2026 թվականի հունիս. մենք բոլորս հույս ունենք, որ պատերազմ չի լինի: Բայց միևնույն ժամանակ հասկանում ենք, որ ռուսները կզգան արդեն ընդունված պատժամիջոցների տնտեսական ազդեցությունը:  Մենք հասկանում ենք, թե բյուջեի դեֆիցիտը որքան է լինելու: Միգուցե դա աղետալի չէ նրանց տնտեսության համար, քանի որ այն հիմնականում ստվերային է»,- ասել է Զելենսկին։

Միևնույն ժամանակ, ըստ նրա, դժվար է վերլուծել, թե որքան ռեզերվ ունի ՌԴ-ն պատերազմը շարունակելու համար։

  • Կիսվել: