երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հունվարի 1-ից մինչ հիմա Սիրիայի և Իրաքի հյուսիսում վնասազերծվել է 398 քուրդ զինյալ

Հունվարի 1-ից մինչ հիմա Սիրիայի և Իրաքի հյուսիսում վնասազերծվել է 398 քուրդ զինյալ

Թուրքիայի պաշտպանության նախարարի մամուլի և հասարակության հետ կապերի գծով խորհրդական Զեքի Աքթուրքը լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտնել է, որ Թուրքիայի զինված ուժերի պայքարն ահաբեկչության դեմ վճռականորեն շարունակվում է, գրում է ermenihaber.am-ը:

Թուրքիայի կողմից ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK), «Քրդական համայնքների միության» (ՔՀՄ-KCK), «Սիրիայի Ժողովրդավարական միության» (ՍԺՄ-PYD), «Ժողովրդի պաշտպանության ուժերի» (ԺՊՈՒ-YPG), «Իսլամական պետության» (ԻՊ-DEAŞ) և գյուլենականների (FETÖ)-ի դեմ իրականացված գործողությունների արդյունքում Իրաքի և Սիրիայի հյուսիսում վերջին 1 շաբաթվա ընթացքում վնասազերծվել է 39 զինյալ։

Նույն աղբյուրի համաձայն՝ 2024-ի հունվարի 1-ից մինչ օրս վնասազերծվել է 398 քուրդ զինյալ որոնցից 247-ը՝ Սիրիայի հյուսիում, իսկ 151-ը՝ Իրաքի հյուսիում։

 

  • Կիսվել: