ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հունիսին տեղի կունենա արտգործնախարարների ևս մեկ հանդիպում, որի ընթացքում կքննարկվի խաղաղության պայմանագիրը․ Հաջիև

Հունիսին տեղի կունենա արտգործնախարարների ևս մեկ հանդիպում, որի ընթացքում կքննարկվի խաղաղության պայմանագիրը․ Հաջիև

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը կարծում է, որ Վաշինգտոնում, Բրյուսելում և Մոսկվայում կայացած հանդիպումներից հետո Բաքուն որոշակի դրական ակնկալիքներ է ձևավորել Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի գործընթացի մասով։

«Մենք գնում ենք դեպի Քիշնևում կայանալիք հանդիպմանը որոշակի լավատեսությամբ, որոշակի ակնկալիքներով, հունիսին տեղի կունենա արտգործնախարարների ևս մեկ հանդիպում, որի ընթացքում կքննարկվի խաղաղության պայմանագիրը»,- ասել է նա։

Հաջիևը կրկին նշել է, որ Ադրբեջանը «պատրաստ է ապահովել Ղարաբաղում ապրող հայերի իրավունքներն իր երկրի սահմանադրության շրջանակներում»։

  • Կիսվել: