երկուշաբթի, հունիս 17
17 / 6 / 2024
Հունգարիայի վարչապետը ներառվել է Ուկրաինայի «սև ցուցակում»

Հունգարիայի վարչապետը ներառվել է Ուկրաինայի «սև ցուցակում»

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը ներառվել է Ուկրաինայի իշխանությունների հակառակորդների ցուցակում, որը կազմում է ուկրաինական «Միրոտվորեց» կայքը։  Նա կայքում ներառվել է «հակաուկրաինական քարոզիչ» մակնշմամբ, գրում է iz.ru-ն:

Օրբանն ընդգրկվել է ցուցակում Ուկրաինա զենք մատակարարելուց Հունգարիայի կառավարության մերժման և ուկրաինական բանակի համար երկրի տարածքով արտասահմանյան զենքի տարանցման արգելքի պատճառով։ 

Տվյալների բազան ստեղծողները Օրբանին անվանել են նաև «ռուսական հանցագործությունների մեղսակից»։

  • Կիսվել: