կիրակի, հունիս 15
15 / 6 / 2025
Հունգարիայի վարչապետը կայցելի օկուպացված Շուշի

Հունգարիայի վարչապետը կայցելի օկուպացված Շուշի

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը կայցելի օկուպացված Շուշի։ Տեղեկությունը հայտնել է վարչապետի մամուլի քարտուղար Զոլտան Կովաչը։

Նա նշել է, որ  Օրբանը կմասնակցի Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին, որը տեղի կունենա հուլիսի 5-6-ը Շուշիում։

«Գագաթնաժողովի ուշադրության կենտրոնում է լինելու տրանսպորտի, կապի և կլիմայի քաղաքականության միջոցով կայուն ապագայի կառուցումը:

Անդամ երկրները, այդ թվում՝ Թուրքիան, Ուզբեկստանը, Թուրքմենստանը, Ղազախստանը, Ադրբեջանը, Ղրղզստանը և Հունգարիան (որպես դիտորդ), հավատարիմ են այդ ոլորտներում համագործակցության ընդլայնմանը։

Վարչապետ Օրբանը երկկողմ բանակցություններ կվարի նաև գործընկեր երկրների ղեկավարների հետ»,-հայտնել է Կովաչը:

  • Կիսվել: