երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Հունգարիայի վարչապետը հայտարարել է, որ կկանխի Ուկրաինային 18 մլրդ օգնության փաթեթ տրամադրելու՝ ԵՄ ծրագիրը

Հունգարիայի վարչապետը հայտարարել է, որ կկանխի Ուկրաինային 18 մլրդ օգնության փաթեթ տրամադրելու՝ ԵՄ ծրագիրը

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ կկանխի 2023 թվականին Ուկրաինային 18 միլիարդ օգնության փաթեթ տրամադրելու՝ ԵՄ ծրագիրը, տեղեկացնում է Associated Press-ը։

Նշվում է, որ նա, մասնավորապես, ասել է. ՛՛Ուկրաինային օգնելու առաջարկներից մեկի համաձայն՝ մենք պետք է օգտագործենք ԵՄ անդամ երկրների բյուջեները՝ միասին նոր վարկեր վերցնելու և այդ գումարներն Ուկրաինային տալու համար՛՛:

Ըստ Օրբանի՝ այդ դեպքում ԵՄ-ն կարող է դառնալ ՛՛պարտապան պետությունների՛՛, այլ ոչ թե համագործակցող անդամ պետությունների համայնք։

Նա որպես այլընտրանք առաջարկել է, որ յուրաքանչյուր երկիր իր բյուջեից օգնություն հատկացնի Ուկրաինային ՛՛երկկողմ պայմանագրերի միջոցով՛՛՝ ընդգծելով, որ չի ընդունի որևէ այլ ծրագիր:

  • Կիսվել: