կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Հունգարիան թույլ չի տվել երկարացնել հակառուսական պատժամիջոցների ցուցակների վերանայման ժամկետը

Հունգարիան թույլ չի տվել երկարացնել հակառուսական պատժամիջոցների ցուցակների վերանայման ժամկետը

 Հակառուսական պատժամիջոցների 10-րդ փաթեթը քննարկելիս ԵՄ-ում ցանկացել են պատժամիջոցների ցուցակների վերանայման ժամկետը վեց ամսից հասցնել մեկ տարվա, սակայն Հունգարիան դա թույլ չի տվել:

Նման հայտարարություն է արել Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոն «РИА Новости»-ին տված հարցազրույցում: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հինգշաբթի օրը ԵՄ-ի երկրները չեն կարողացել համաձայնության գալ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների տասներորդ փաթեթի շուրջ,  բանակցությունները շարունակվում են ուրբաթ օրը։

«Մենք հավատարիմ ենք եղել այն մեթոդաբանությանը, որի համաձայն՝ պատժամիջոցների ցուցակը և դրանից դուրս գալու հարցը պետք է վերանայվեն վեց ամիսը մեկ անգամ: Փորձ է արվել այդ ժամկետը երկարացնել մինչև 12 ամիս, բայց մենք մերժել ենք դա և մնացել ենք վեց ամսի սահմաններում», - ընդգծել է Սիյարտոն։ Անցյալ տարվա փետրվարի վերջից Եվրամիությունը հաստատել է Մոսկվայի դեմ պատժամիջոցների արդեն ինը փաթեթ։

Դրանք ենթադրում են ֆինանսական, առևտրային, ինչպես նաև անհատական ​​սահմանափակումներ։ Այժմ պատժամիջոցները գործում են 1386 ֆիզիկական անձանց և 171 կազմակերպությունների նկատմամբ։ Միևնույն ժամանակ սահմանափակումները հանգեցրել են էլեկտրաէներգիայի, վառելիքի և սննդամթերքի գների բարձրացմանը հենց Եվրոպայում ու ԱՄՆ-ում։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանին զսպելու և թուլացնելու քաղաքականությունը Արևմուտքի երկարաժամկետ ռազմավարությունն է, և սահմանափակումները լուրջ հարված են հասցրել ողջ համաշխարհային տնտեսությանը։

  • Կիսվել: