հինգշաբթի, դեկտեմբեր 12
12 / 12 / 2024
Հունգարիան կարգելափակի Եվրոպայի խաղաղության հիմնադրամից 6,5 միլիարդ եվրոյի հատկացումն Ուկրաինային. Սիյարտո

Հունգարիան կարգելափակի Եվրոպայի խաղաղության հիմնադրամից 6,5 միլիարդ եվրոյի հատկացումն Ուկրաինային. Սիյարտո

Հունգարիան կարգելափակի Եվրոպայի խաղաղության հիմնադրամից 6,5 միլիարդ եվրոյի հատկացումն Ուկրաինային այնքան ժամանակ, քանի դեռ այդ երկրում չի ավարտվել խտրականությունը հունգարական բիզնես ընկերությունների նկատմամբ։ Այս մասին Լյուքսեմբուրգում ԵՄ արտաքին գերատեսչությունների ղեկավարների համաժողովի ժամանակ հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյարտոն։

Նա նշել է, որ Ուկրաինայում շարունակվում են Gedeon Richter հունգարական խոշորագույն դեղագործական ընկերության դեմ քրեական հետապնդման փորձերը միայն այն պատճառով, որ այդ ընկերությունը շարունակում է գործել Ռուսաստանում, իսկ նախկինում էլ ուկրաինական իշխանությունները «պատերազմի հովանավորների» ցանկում ընդգրկել հունգարական խոշորագույն OTP բանկը, որը նույնպես գործում է Ռուսաստանում։

Սիյարտոյի խոսքով՝ այդ ամենը քաղաքական գործողություններ են, ինչն անընդունելի է:

  • Կիսվել: