ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Հունգարիան հետաձգել է ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության արձանագրությունը վավերացնելու հարցով քվեարկությունը

Հունգարիան հետաձգել է ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության արձանագրությունը վավերացնելու հարցով քվեարկությունը

Հունգարիայի խորհրդարանը հետաձգել է ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության արձանագրությունը վավերացնելու հարցով քվեարկությունը: Ընդդիմության համապատասխան առաջարկը չի ստացել ձայների մեծամասնությունը, նոր քվեարկություն կարող է անցկացվել նոյեմբերին։

Լրատվամիջոցները գրում են, որ իշխող ուժը դեմ է արտահայտվել նախաձեռնությանը՝ Հունգարիայի նկատմամբ շվեդ քաղաքական գործիչների ոչ բարեկամական հայտարարությունների պատճառով։

Ստոկհոլմի հայտը դեռևս չեն հաստատել ՆԱՏՕ-ի անդամներից միայն Հունգարիան և Թուրքիան: Սակայն երեկ Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Նուման Քուրթուլմուշը ստորագրել է Հյուսիսատլանտյան դաշինքին Շվեդիայի միանալու մասին արձանագրության վավերացմանը հավանություն տալու մասին օրինագիծը և ներկայացրել այն արտաքին հարաբերությունների հանձնաժողովին:

  • Կիսվել: