ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Հունգարիան ևս արգելք է սահմանում ուկրաինական հացահատիկի ներմուծման վրա

Հունգարիան ևս արգելք է սահմանում ուկրաինական հացահատիկի ներմուծման վրա

Հունգարիայի կառավարությունը ժամանակավոր արգելում է Ուկրաինայից հացահատիկի ներմուծում։ Այս մասին ասված է Հունգարիայի գյուղատնտեսության նախարարության   հայտարարության մեջ։

Եվրոպական միության կողմից էական միջոցների բացակայության պատճառով ուկրաինական գյուղատնտեսական ապրանքների դեմպինգային գներով մատակարարման հետ կապված խնդիրները լուծելու համար Հունգարիան «ժամանակավորապես արգելում է Ուկրաինայից հացահատիկի և ձեթի սերմերի, ինչպես նաև որոշ այլ գյուղատնտեսական ապրանքների ներմուծումը»,- ասել է գյուղատնտեսության նախարար Իշտվան Նագին։

Նշենք, որ ավելի վաղ նման քայլի է դիմել Լեհաստանը։ Նագիի խոսքով՝ արգելքը կգործի մինչև հունիսի 30-ը։

  • Կիսվել: