երեքշաբթի, մարտ 19
19 / 3 / 2024
Հունգարիան և Սլովակիան նավթի մատակարարումները վերսկսելու համար վճարել են Ուկրաինային՝ Ռուսաստանի փոխարեն

Հունգարիան և Սլովակիան նավթի մատակարարումները վերսկսելու համար վճարել են Ուկրաինային՝ Ռուսաստանի փոխարեն

Հունգարիայի MOL և Սլովակիայի Slovnaft ընկերություններն ուկրաինական կողմի հետ պայմանավորվել են «Դրուժբա» նավթամուղով մատակարարումների վերսկսման մասին:

Մատակարարումները վերսկսելու համար Հունգարիան և Սլովակիան Ուկրաինային տարանցման համար վճարել են Ռուսաստանի փոխարեն, քանի որ ռուսական ընկերությունը պատժամիջոցների պատճառով չի կարողացել վճարել տարանցման գումարը:

Ուկրաինական տրանսպորտային ընկերությունը համաձայնել է ընդունել վճարումը եվրոպական ընկերություններից և վերսկսել տարանցումն առաջիկա օրերին: Նշվում է, որ այդ տարբերակին համաձայնել է նաև ռուսական կողմը։

Ավելի վաղ նշվել էր, որ Ուկրաինան դադարեցրել է ռուսական նավթի տարանցումը Հունգարիա, Չեխիա և Սլովակիա:

  • Կիսվել: