ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Հունգարիան և Չինաստանի ատոմային էներգիայի գործակալությունը համաձայնագիր են ստորագրել

Հունգարիան և Չինաստանի ատոմային էներգիայի գործակալությունը համաձայնագիր են ստորագրել

Հունգարիան և Չինաստանի ատոմային էներգիայի գործակալությունը ստորագրել են համաձայնագիր, որը լայն հեռանկարներ է բացում երկու երկրների առաջ միջուկային ոլորտում համագործակցության համար։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Մասնավորապես նշվում է, որ Սիյարտոն հայտարարել է Չինաստանի ատոմային էներգիայի գործակալության հետ համաձայնագրի ստորագրման մասին, որը վկայում է Հունգարիայի և Չինաստանի միջև միջուկային էներգիայի, անվտանգության և նորարարության ոլորտում համագործակցության լուրջ ներուժի մասին, որը գնալով ավելի կարևոր դեր է խաղում և ավելի ու ավելի մեծ կշիռ է ձեռք բերում այս ոլորտում։

Հունգարիայի ԱԳ նախարարը նաև ասել է, որ իր երկիրն ունի բոլոր հնարավորություններն ապացուցելու, որ միջուկային էներգիան կարող է դառնալ Արևելքի և Արևմուտքի միջև քաղաքակիրթ համագործակցության վերականգնման հիմքը, ինչը համապատասխանում է Հունգարիայի ազգային շահերին։

  • Կիսվել: