չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Հունգարիան Բաքվին կաջակցի ԼՂ-ի՝ Ադրբեջանին անցած տարածքների վերականգնման գործում

Հունգարիան Բաքվին կաջակցի ԼՂ-ի՝ Ադրբեջանին անցած տարածքների վերականգնման գործում

Հունգարիան Ադրբեջանին կաջակցի Լեռնային Ղարաբաղում նրան անցած տարածքների վերականգնման գործում: Այս մասին հայտարարել է Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոն, գրում է  minval.az կայքը:

Հունգարիայի վարչապետն ադրբեջանա-հունգարական տնտեսական հանձնաժողովի նիստում նշել է, որ Exim բանկը 100 միլիոն դոլար վարկային գիծ է բացում հունգարական ընկերությունների համար, որոնք ցանկանում են մասնակցել տարածքների վերականգնմանը: Բացի այդ, Հունգարիայի կառավարությունը 25 միլիոն եվրո է առաջարկել ականազերծման աշխատանքների համար:

Նախարարը նաև նշել է, որ Հունգարիան նպատակ ունի ադրբեջանական գազ գնել:

«Մեզ համար կարևոր է, որ մենք կարողանանք գազ գնել հնարավորինս շատ աղբյուրներից: Ստեղծվել է գազի փոխանցման ուղիղ կապ Ադրբեջանի և Եվրոպայի միջև, և MVM ընկերությունը սկսել է պայմանագրային կապեր նախապատրաստել ադրբեջանական գազային ընկերության հետ: Միանգամայն իրատեսական է ակնկալել, որ Հունգարիան Ադրբեջանից գազ կգնի այս տասնամյակի կեսերից»,-ասել է Սիյարտոն:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։

  • Կիսվել: