հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Հունգարիան արգելափակել է Եվրամիության պատժամիջոցների 13-րդ փաթեթը. Financial Times

Հունգարիան արգելափակել է Եվրամիության պատժամիջոցների 13-րդ փաթեթը. Financial Times

Հունգարիան արգելափակել է Եվրամիության պատժամիջոցների 13-րդ փաթեթը, որը  վերաբերում է Ռուսաստանի, Չինաստանի և այլ երկրների շուրջ 200 ֆիզիկական և իրավաբանական անձանց: Այդ մասին հայտնել է Financial Times-ը:

Թերթի տվյալով՝ Հունգարիան միակ երկիրն է, որ Եվրամիության երկրների դեսպանների հանդիպմանը դեմ է արտահայտվել նախագծին։ Սակայն այս անգամ Բուդապեշտի որոշումը կապված էր ոչ թե Ռուսաստանի, այլ Չինաստանի դեմ ուղղված միջոցառումների հետ՝ նշում է Financial Times-ը՝ վկայակոչելով ԵՄ պաշտոնյաներին: Նշվում է, որ խոսքը ՉԺՀ-ի երեք և Հնդկաստանից մեկ ընկերության մասին է:

  • Կիսվել: