Հունգարական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց են ունեցել Պուտինն ու Օրբանը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հեռախոսազրույց են ունեցել, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ հեռախոսազույցը կայացել է հունգարական կողմի նախաձեռնությամբ
«Քննարկվել են երկկողմ առևտրատնտեսական համագործակցության մի շարք արդիական հարցեր, որոնք, ընդհանուր առմամբ, աստիճանական զարգանում են։ Մասնավորապես, ուշադրություն է դարձվել էներգետիկայի ոլորտում փոխշահավետ նախագծերի հետագա խթանմանը»,-ասված է հաղորդագրության մեջ։
Հղաորդվում է նաև, որ կողմերը մտքեր են փոխանակել ուկրաինական խնդրի շուրջ։ Վիկտոր Օրբանը հայտնել է ճգնաժամի քաղաքական և դիվանագիտական ճանապարհով լուծման ուղիների համատեղ որոնմանը նպաստլու պատրաստակամությունը՝ նաև արևմտյան մի շարք առաջնորդների հետ իր շփումները հաշվի առնելով։
Իր հերթին, Վլադիմիր Պուտինը «հիմնարար գնահատականներ է ներկայացրել Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի և Կիևի վարչակարգի ապակառուցողական գծի վերաբերյալ, որը շարունակում է բացառել հակամարտության խաղաղ կարգավորման հնարավորությունը»։
Քննարկվել է նաև Մերձավոր Արևելքի տարածաշրջանում ստեղծված լարված իրավիճակը՝ Սիրիայում վերջին իրադարձությունների համատեքստում։