չորեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2026
Հունաստանը, Կիպրոսն ու Իսրայելը համատեղ զորավարժություններ կանցկացնեն

Հունաստանը, Կիպրոսն ու Իսրայելը համատեղ զորավարժություններ կանցկացնեն

Հունաստանը, Իսրայելը և Կիպրոսը համատեղ զորավարժություններ կանցկացնեն Միջերկրականի արևելյան հատվածում՝ Թուրքիայի ծովային սահմանների անմիջական հարևանությամբ։ Այս մասին հայտնել է Reuters-ը՝ հղում անելով Հունաստանի բանակի անանուն ներկայացուցիչներին:

Նշվում է, որ, ըստ Հունաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի սպաներից մեկի, Հունաստանը, Իսրայելը և Կիպրոսը նախորդ շաբաթ ստորագրել են 2026 թվականի պաշտպանական համագործակցության պլանը։ Ըստ այդմ՝ առաջիկա ամիսներին երեք երկրների ռազմաօդային և ռազմածովային ուժերը համատեղ զորավարժություններ կանցկացնեն։

Միևնույն պաշտոնյաներն նաև տեղեկացրել է, որ Իսրայելը մի շարք նորագույն տեխնոլոգիաներ կփոխանցի Աթենքին և Նիկոսիային՝ «սիմետրիկ և ասիմետրիկ սպառնալիքների հանդեպ ավելի դիմակայուն դառնալու համար»։

 
 

  • Կիսվել: