հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Հունաստանում պայթյուն է որոտացել պայթուցիկներ արտադրող գործարանում

Հունաստանում պայթյուն է որոտացել պայթուցիկներ արտադրող գործարանում

Պայթյուն է որոտացել պայթանյութերի արտադրության գործարանում, որը գտնվում է Արևմտյան Մակեդոնիայի Գրեվենա քաղաքի մերձակայքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, երկուշաբթի օրը հաղորդել է Հունաստանի հրշեջ ծառայությունը:

Նախնական տվյալներով՝ երեք մարդ անհետ կորել է։ Նրանք, հավանաբար, պահակներն են:

«Պայթունը եղել է շատ ուժգին: Այն զգացվել է նույնիսկ Գրեվենա քաղաքում, որը գտնվում է գործարանից 30 կիլոմետր հեռավորության վրա: Գործարանն ավերվել է»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Դեպքի վայր են ուղարկվել հրշեջներ և բնական աղետների դեմ պայքարի հատուկ ստորաբաժանումներ։

 
 

  • Կիսվել: