երկուշաբթի, հունիս 8
8 / 6 / 2026
Հունաստանում անտառային հրդեհներ են մոլեգնում

Հունաստանում անտառային հրդեհներ են մոլեգնում

Հունաստանում հինգ խոշոր անտառային հրդեհներ են բռնկվել, իշխանությունները տարհանում են բնակիչներին մայրաքաղաք Աթենքից ընդամենը 30 կմ հյուսիս գտնվող և խիստ տուժած տարածաշրջանից, տեղեկացնում է BBC News-ը։

Նշվում է, որ համաձայն կանխատեսումների՝ կիրակի օրը ջերմաստիճանը կհասնի ըստ Ցելսիուսի 44 աստիճանի։

Հունաստանը պաշտոնապես օգնություն է խնդրել ԵՄ քաղաքացիական պաշտպանության մեխանիզմից՝ լրացուցիչ վեց հրշեջ ինքնաթիռ տրամադրելու համար:

  • Կիսվել: