ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Հունաստանում 79 հոգի ձերբակալվել է անտառային հրդեհների շրջանում հրկիզումների համար

Հունաստանում 79 հոգի ձերբակալվել է անտառային հրդեհների շրջանում հրկիզումների համար

Հունաստանում մոլեգնող անտառային հրդեհների ընթացքում հրկիզումների համար 79 մարդ է ձերբակալվել։ Երկրի քաղաքացիական պաշտպանության նախարար Վասիլիս Կիկիլիասը հայտարարել է, որ հրկիզողները նաև մի քանի փորձ են արել նոր հրդեհներ սկսել Պարնիտա լեռան վրա՝ Աթենքից հյուսիս-արևմուտք, հաղորդում է BBC-ն։

Պարնիտայի լեռան հրդեհը տարածվել է Աթենքին հարող անտառում՝ սպառնալով ազգային զբոսայգուն։ Այդ հրդեհը մեկն է երկրում մոլեգնող հարյուրավոր հրդեհներից, որոնք այս շաբաթ առնվազն 20 մարդու կյանք են խլել։

  • Կիսվել: