ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հունաստանի վարչապետը ՆԱՏՕ-ից կպահանջի դատապարտել Թուրքիայի վարքագիծը

Հունաստանի վարչապետը ՆԱՏՕ-ից կպահանջի դատապարտել Թուրքիայի վարքագիծը

Հունաստանի վարչապետ Կիրակոս Միցոտակիսը հայտարարել է, որ Լոնդոնում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին կպահանջի դատապարտել Թուրքիային «սադրիչ վարքագծի» համար: Այս մասին գրում է RIA Novosti-ին։

«Դաշինքը չի կարող անտարբեր մնալ, երբ անդամներից մեկը բացեիբաց խախտում է միջազգային իրավունքը և մյուս անդամի դեմ է հանդես գալիս»,- ասել է Միցոտակիսը «Նոր ժողովրդավարություն» կուսակցության համագումարում։

Նրա խոսքով՝ Հունաստանը երբեք չի ձգտել լարվածություն ստեղծել տարածաշրջանում, սակայն գիտի, թե  ինչպես պետք է  պաշտպանի իր իրավունքները:

Միցոտակիսը նաև հայտարարել է. որ Թուրքիայի « սադրիչ վարքագիծը» դատապարտել է Եվրոպական ժողովրդական կուսակցության ղեկավարությունը։

Հիշեցնենք, որ Տրանսանատոլիական (TANAP) գազատարի բացման արարողության ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր՝ Թուրքիան չի դադարեցնի ուսումնասիրությունն ու հորատման աշխատանքները Կիպրոսում: Այդ հայտարարությունից հետո Հունաստանի պատվիրակությունը հեռացել էր։

  • Կիսվել: