ուրբաթ, հուլիս 17
17 / 7 / 2026
Հունաստանի վարչապետը հայտնել է, որ իր երկիրը պատրաստ է «բարեկամության ձեռք մեկնել» Թուրքիային

Հունաստանի վարչապետը հայտնել է, որ իր երկիրը պատրաստ է «բարեկամության ձեռք մեկնել» Թուրքիային

Հունաստանը պատրաստ է ''բարեկամության ձեռք մեկնել'' Թուրքիային։ Այս մասին այսօր Աթենքում Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ հանդիպումից հետո ասել է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը, տեղեկացնում է AP-ն։

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Ես կցանկանայի, որ մեր հարեւանները, նույնիսկ ուշացումով, ընտրեին դեէսկալացիայի, օրինականության, խաղաղ գոյակցության ճանապարհը՝ առանց հռետորական պոռթկումների, բայց կառուցողական գործողություններով՛՛:

Միցոտակիսը հավելել է. ՛՛Իմ կողմից ես միշտ պատրաստ եմ բարեկամության ձեռք մեկնել: Մենք լարվածության հետագա անտեղի աղբյուրների տեղ չունենք՛՛:

Նա ընդգծել է, որ տարաձայնությունները պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով. ՛՛Դա է ուզում մեր ժողովուրդը, դա է ուզում թուրք ժողովուրդը, դա է ուզում ամբողջ Եվրոպան՛՛:

Հունաստանի վարչապետն ամոթալի է համարել այն փաստը, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՛՛չի տեսնում, որ փակուղի է գնում՝ թունավորելով իր ժողովրդին Հունաստանի դեմ ստով՛՛։ ՛՛Որովհետեւ մեր հարեւանները եւ մեր բոլոր դաշնակիցները գիտեն, որ հունական կղզիները որեւէ մեկի համար սպառնալիք չեն՛՛,-ասել է նա:

Իր հերթին Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն ասել է, որ ՛՛բոլոր հարեւանների շահերից է բխում՛՛ Միջերկրական ծովի տնտեսական ներուժն օգտագործել ՛՛ի շահ իրենց բնակչության՛՛: ՛՛Ինձ մոտ տպավորություն է ստեղծվել, որ Հունաստանը շատ է ցանկանում դա անել՛՛,-կարծիք է հայտնել նա:

  • Կիսվել: