շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Հունաստանի վարչապետն անընդունելի է համարում Թուրքիայի սպառնալիքները

Հունաստանի վարչապետն անընդունելի է համարում Թուրքիայի սպառնալիքները

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսն անընդունելի է համարում Թուրքիայի սպառնալիքները:

Նա Սլովակիայի նախագահ Զուզանա Չապուտովայի հետ հանդիպման ժամանակ ընդգծել է, որ Հունաստանի մշտական դիրքորոշումը երկխոսությունն է՝ հիմնված միջազգային իրավունքի, միջազգային ծովային իրավունքի եւ բարիդրացիական հարաբերությունների վրա:

Միցոտակիսը նաեւ նշել է, որ Հունաստանի համար անընդունելի է սպառնալիքներ ստանալը, ինչպես նաեւ՝ իր ինքնիշխանության վերաբերյալ կասկածներ ստանալը մի երկրից, որը ՆԱՏՕ-ում դաշնակից է։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Թուրքիան սպառնացել է Հունաստանին:

  • Կիսվել: