երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հունաստանի խորհրդարանն ընդունել է 30 հազար անօրինական միգրանտների կացությունն օրինականացնող օրենք

Հունաստանի խորհրդարանն ընդունել է 30 հազար անօրինական միգրանտների կացությունն օրինականացնող օրենք

Հունաստանի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ ընդունել է օրենք, որը նախատեսում է երեք տարվա կացության վկայագրի և աշխատանքի թույլտվության տրամադրում երկրում ապրող մոտ 30 հազար անօրինական միգրանտների՝ փորձելով լուծել աշխատուժի պակասի խնդիրը տնտեսության որոշակի հատվածներում: Այս մասին տեղեկանում ենք Աթենքի մակեդոնական լրատվական գործակալության  հրապարակումից։

Նշվում է, որ, ըստ կառավարությունը պարզաբանման, որ դա սահմանափակ նախաձեռնություն է, որը վերաբերում է միայն 30 հազար մարդու, որոնք կաշխատեն գլխավորապես ցածր վարձատրվող պաշտոններում զբոսաշրջության ոլորտում և գյուղատնտեսական արտադրությունում, որտեղ հույներն իրենք աշխատել չեն ցանկանում։ 

Այսպիսով, ըստ նոր օրենսդրության, երեք տարվա կացության վկայագիր ունենալու իրավունք են ստանում այն ​​անձինք, որոնք երկիր են մուտք գործել անօրինականորեն, ապրել և աշխատել են Հունաստանում՝ չհայտարարագրելով իրենց զբաղվածությունն ու եկամուտներն առնվազն երեք տարվա ընթացքում` մինչև 2023 թ․ նոյեմբերի 30-ը, և ունեն գործատուից աշխատանքի առաջարկ Հունաստանում:

  • Կիսվել: