երկուշաբթի, հուլիս 6
6 / 7 / 2026
Հունաստանի արտգործնախարարը կայցելի Թուրքիա

Հունաստանի արտգործնախարարը կայցելի Թուրքիա

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտնել է, որ ապրիլի 14-ին սպասվում է Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասի այցը Թուրքիա: Այս մասին Չավուշօղլուն ասել է Ղազախստանի փոխվարչապետի և արտգործնախարարի հետ Թուրքիայի նախագահականում կազմակերպված համատեղ մամուլի ասուլիսին, գրում է ermenihaber.am-ը:

Չավուշօղլուն անդրադառնալով Արևելյան Միջրեկրականի հարցի վերաբերյալ թուրք-հունական հարաբերություններում առկա լարվածության թեմային, նշել է, որ նախօրեին Աթենքում խորհրդատվական բանակցությունները կայացել են դրական մթնոլորտում:

«Շարունակելու ենք Հունաստանի հետ մեր երկկողմ բանակցությունները: Իմ հույն գործընկեր Դենդիասն ապրիլի 14-ին այցելելու է Թուրքիա: Հանդիպելու ենք Անկարայում»,-ասել է նա:

 

  • Կիսվել: