կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Հունաստանի ԱԳՆ-ն Դոնեցկի և Լուգանսկի անկախության ճանաչումը որակել է օրենքի խախտում

Հունաստանի ԱԳՆ-ն Դոնեցկի և Լուգանսկի անկախության ճանաչումը որակել է օրենքի խախտում

Հունաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Ռուսաստանի կողմից ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի անկախության ճանաչումը համարում է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների, Ուկրաինայի տարածքային ամբողջականության և Մինսկի համաձայնագրերի խախտում, ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ։

 

«Ռուսաստանի կողմից Ուկրաինայի Դոնեցկի և Լուգանսկի անջատողական տարածքների «անկախության» անօրինական և միակողմանի ճանաչումը միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների, Ուկրաինայի տարածքային ամբողջականության և Մինսկի համաձայնագրերի ակնհայտ խախտում է»,- ասվում է հայտարարության մեջ։

«Մենք բազմիցս ընդգծել ենք, որ Հունաստանը հանդես է գալիս բոլոր պետությունների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և անկախության հարգման օգտին և դատապարտում է ցանկացած որոշում, որը հակասում է միջազգային իրավունքի այս հիմնարար սկզբունքներին: Հունաստանը որպես Եվրամիության և ՆԱՏՕ-ի հանդեպ պարտավորությունների կրող,  խորհրդակցել և համակարգել է իր գործողությունները եվրոպացի գործընկերների և դաշնակիցների հետ՝ կապված այս որոշմանն արձագանքի հետ»,- ասվում է ԱԳՆ-ում։

  • Կիսվել: