երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Հումանիտար իրավունքը պետք է հարգել Գազայի հատվածում. Հռոմի պապ

Հումանիտար իրավունքը պետք է հարգել Գազայի հատվածում. Հռոմի պապ

Հռոմի Ֆրանցիսկոս պապը խոսել է Գազայի պաշարված հատվածից խաղաղ բնակչությանը դուրս բերելու համար մարդասիրական միջանցքների բացման անհրաժեշտության մասին և պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժմանը կոչ է արել ազատ արձակել պատանդ վերցված իսրայելցիներին:

«Ես շատ եմ խնդրում, որ երեխաները, տարեցները, կանայք, հիվանդ մարդիկ և բոլոր խաղաղ բնակիչները չդառնան այս հակամարտության զոհը», - ասել է նա: 

«Հումանիտար իրավունքը պետք է հարգել Գազայի հատվածում», — հավելել է քահանայապետը:

  • Կիսվել: