երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
Հուլիսին հնարավոր է հանդիպում Էրդողանի և Նեթանյահուի միջև

Հուլիսին հնարավոր է հանդիպում Էրդողանի և Նեթանյահուի միջև

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն երկու երկրների հարաբերություններում առկա լարվածությունը նվազեցնելու համար կարող են հուլիսին հանդիպում ունենալ Անկարայում, գրում է ermenihaber.am-ը:

Ինչպես փոխանցում է թուրքական աղբյուրը, Պաղեստինի հարցում ունեցած տարաձայնությունները երկկողմ հարաբերություններում շարունակում է անհարթություններ առաջացնել։ Դրանից բացի՝ Իսրայելն Անկարային մեղադրում է Գազայի հատվածը վերահսկող իսլամական «Համաս» կազմակերպությանն աջակցելու մեջ։

Bloomberg-ը գրում է, որ 10 տարվա լարվածությունից հետո Թուրքիան և Իսրայելն ավելի շատ համագործակցել են զբոսաշրջության և բիզնեսի ոլորտում և ուղիներ են փնտրում բնական գազը Թուրքիա հասցնելու համար։

Նշելով, որ և՛ Թուրքիան, և՛ Իսրայելը փորձում են զարգացնել կապերը Մերձավոր Արևելքի այլ երկրների հետ՝ Bloomberg-ն ընդգծում է, որ 2022-ի սկզբին Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգի հանդիպումն Էրդողանի հետ առաջին առանցքային քայլն է երկու երկրների հարաբերությունների բարելավման համար։

Ուշագրավ է, որ Թուրքիայի կառավարությունն ու Անկարայում Իսրայելի դեսպանատունը հրաժարվել են մեկնաբանել Էրդողան-Նեթանյահու հնարավոր հանդիպման մասին լուրերը։

 

  • Կիսվել: